Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Սորոսին ահաբեկիչ ճանաչելու խնդրանքով հանրագիրը 100 հազար մարդ է ստորագրել

Սորոսին ահաբեկիչ ճանաչելու խնդրանքով հանրագիրը 100 հազար մարդ է ստորագրել
03.09.2017 | 11:13

Ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսին ահաբեկիչ ճանաչելու խնդրանքով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված հանրագիրն ավելի քան 100 հազար մարդ է ստորագրել: Դա բավարար է, որ նախագահի վարչակազմը քննի դիմումը: Վերջին տվյալով՝ հանրագիրը ստորագրողների թիվը հասել է 100 262-ի: Ստորագրահավաքի վերջնաժամկետ էր սահմանվել 2017-ի սեպտեմբերի 19-ը:

Հանրագրի տեքստում նշվում է, որ «Ջորջ Սորոսը մտածված և պարբերաբար փորձել է ապակայունացնող և բռնության այլ ակտեր իրագործել ԱՄՆ-ի և նրա քաղաքացիների դեմ»: Այդ կապակցությամբ, ըստ հանրագիրը ստորագրողների, «ԱՄՆ-ի դաշնային կառավարությունն ու արդարադատության նախարարությունը պետք է անհապաղ Ջորջ Սորոսին և նրա բոլոր կազմակերպություններն ու դրանց անդամներին ահաբեկիչ հայտարարեն» և «բռնագրավեն նրա ամբողջ կարողությունն ու ակտիվները՝ Քաղաքացիական սեփականության բռնագրավման մասին օրենքի շրջանակում»:

Դիտվել է՝ 1360

Մեկնաբանություններ